Վրաստանում սուգ է հայտարարված 

Վրաստանում սուգ է հայտարարված 

Վրաստանում այսօր՝ ապրիլի տասին սուգ է հայտարարված՝ Աբխազիայի տարածքում ապրող չորս քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Ըստ Sputnik-ի վրացական ծառայության, երկու կին եւ երկու տղամարդ փորձել են անցնել Ինգուրի գետը Աբխազիայի Գալսկի շրջանի Թագիլոնի գյուղում, սակայն զոհվել են։ Նրանցից երեքի դիակները հայտնաբերվել են ապրիլի յոթին, իսկ չորրորդինը՝ Զուգդիդիի շրջանի Օրսանթիա գյուղի մոտակայքում են հայտնաբերվել։ Սկսվել է հետաքննություն։