Հայտնի բանկի ղեկավարը հրաժարական է տվել 

Հայտնի բանկի ղեկավարը հրաժարական է տվել 

Հայտնի Credit Suisse բանկի ղեկավար Անտոնիո Օրտա-Օսորիոն հրաժարական է տվել։ Նա այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ նրա դեմ սկսվել է ներքին հետաքննություն, կապված անձնական ծախսերի եւ ճամփորդությունների հետ։ «Ես ափսոսում եմ, որ իմ մի շարք անձնական գործողությունները հարուցել են դժվարություններ բանկի համար։

Ուստիեւ ես կարծում եմ, որ իմ հրաժարականը համապատասխանում է բանկի եւ նրա բաժնետերերի շահերին այս ճգնաժամային փուլում»,- ասել է Օրտա-Օսորիոն։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Աքսել Լեմանը։