ՀԱՊԿ-ն կկարողանա զորք տեղակայել առանց ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցի․ Լավրով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության նկատմամբ չափազանցված միջոց է։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հիմա Ղազախստանի առաջարկով, որին մենք աջակցել ենք, լրացում ենք անում այս համաձայնագրում, քանի որ այնտեղ ասվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվում են համաձայնությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայով։
Սա չափազանցված պահանջ է, քանի որ լիովին բավարար է ՀԱՊԿ անդամներից մեկի օրինական կառավարության խնդրանքը, ինչպես անցյալ տարվա հունվարին էր՝ կապված Ղազախստանի հետ։ Ուստի հիմա մենք համապատասխան պարզաբանում ենք մտցնում ՀԱՊԿ խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում»,- ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ օրենսդրական դաշտի փոփոխությունները կբարձրացնեն կառույցի արդյունավետությունը։
ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում ներկայումս ասվում է, որ կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահ գործունեություն իրականացնելու որոշումը կայացվում է ՀԱՊԿ անդամ պետության պաշտոնական խնդրանքի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի որոշման հիման վրա, եթե այն տեղի է ունենում ՀԱՊԿ-ի մաս չհանդիսացող պետության տարածքում:
Կարծիքներ