Ուրախ լուր. Հայաստանը վարկանիշ ունի (տեսանյութ)

Ուրախ լուր. Հայաստանը վարկանիշ ունի (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ինչ-որ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականից են խոսում: Ուզում են ասել` Հայաստանի գործերը լավ են, մեր երկիրը, պարզվում է, վարկանիշ ունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը ուրախությամբ հայտարարեց, թե միջազգային S&P Global Ratings գործակալությունը Հայաստանին վարկանիշ է շնորհել: Եվ դա, ոնց որ թե, լավ է` ՀՀ հպարտ քաղաքացիներն էլ ավելի հպարտանալու տեղ ունեն:

Փաշինյանի ավետումները սկսեցին պասերով զարգացնել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` բարդ տերմիններով խոսելով, թե ինչ հրաշալի բան է այդ վարկանիշը: Իսկ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այնքան հեռուն գնաց, որ թեման զարգացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշի գնահատման կոնտեքստում: Եվ այսպես` մոտ 30 րոպե: Մինչդեռ օրակարգը դեռ չէր հաստատվել, կես ժամ Հայաստանի վարկանիշը քննարկելուց հետո վերջապես անցան օրակարգի հաստատմանը, որում ընդգրկված հարցերի մեծ մասը, ինչպես միշտ, չզեկուցվող է:

Մանրամասները՝ տեսանյութում