Մեսսին լավագույնը չէ․ կա Մարադոնա, Պելե և Ռոնալդո

Մեսսին լավագույնը չէ․ կա Մարադոնա, Պելե և Ռոնալդո

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռոնալդինյոն խոսել է պատմության լավագույն ֆուտբոլիստների մասին՝ անդրադառնալով նաև իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին։

«Ուրախ եմ, որ Մեսսին ստացավ «Ոսկե գնդակը», նա իմ ընկերն է: Բայց չեմ սիրում համեմատականներ անցկացնել տարբեր ժամանակաշրջանների ֆուտբոլիստների միջև, այդպես դժվար է։ Ֆուտբոլի պատմության մեջ կա Մարադոնան, Պելեն, Ռոնալդոն: Չեմ կարծում՝ Լեոն պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց կարծում եմ, որ նա իր ժամանակաշրջանի լավագույնն է»,- Marca-ի հետ զրույցում ասել է բրազիլացին։