Անկարան պատրաստ է հարթակ տրամադրել ռուս-ուկրաինական բանակցություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պատրաստ են մասնակցելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ կազմակերպվելիք բանակցություններին։ «Թուրքիայի վերաբերմունքը պատերազմի հանդեպ եղել է առավելագույնս հստակ՝ ամենասկզբից ի վեր։ Մենք չենք ցանկանում որ արյունահեղությունը շարունակվի։ Մենք ուզում ենք, որ մեր երկու հարեւաններն էլ խաղաղություն կնքեն»,- սոցկայքի իր էջում գրել է Էրդողանը։
Նա նաեւ հավելել է, որ եթե վերջին զարգացումները թույլ կտան, որպեսզի Մոսկվան եւ Կիեւը վերադառնան բանակցություններին, ապա Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ արդար եւ ամուր խաղաղության հաստատման գործում, այդ թվում նաեւ՝ բանակցությունների կազմակերպման տեսքով։
Կարծիքներ