«Մարշրուտկի շոֆեռի վրեժը». 20 համարի երթուղայինի վարորդը կազմակերպել էր ջրոցի

«Մարշրուտկի շոֆեռի վրեժը».  20 համարի երթուղայինի վարորդը կազմակերպել էր ջրոցի

Այսօր 20-րդ երթուղայինի վարորդը, նախկին ազատամարտիկ, որոշել էր ջրել կանգառներում սպասող մարդկանց։ Նա երկու աղջիկների, որոնք դույլերով նստեցին երթուղային, ջուր բաժանեց եւ հրահանգեց. «Հենց ասեմ, կլցնեք գլխներին»։  Երրորդ մասից դեպի Ավան տանող ճանապարհին աղջիկները մի քանի կանանց ջրեցին։ Հետո ուրախ վարորդը նրանց հրահանգեց ջրել գազելից իջնողներին։ Ի վերջո, աղջիկների պապիկը բարկացավ եւ հրամայեց նրանց չկատարել «խփնված շոֆեռի ասածները»։