Զելենսկին «հրեշտակ չէ». Թրամփ

Զելենսկին «հրեշտակ չէ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հրեշտակ չէ» և «չպետք է թույլ տար, որ այս պատերազմը տեղի ունենար»։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Նա (Զելենսկին) պայքարում է շատ ավելի մեծ սուբյեկտի դեմ, շատ ավելի մեծ, շատ ավելի հզոր: Նա չպետք է դա աներ, քանի որ մենք կարող էինք գործարք կնքել»,- ասել է Թրամփը։

«Երկու բան տեղի ունեցավ. նրանք (ուկրաինացիները) քաջ էին, բայց մենք նրանց միլիարդավոր դոլարներ տվեցինք։ ԱՄՆ-ն Եվրոպայից երկու հարյուր միլիարդ դոլար ավելի է տվել... Ռուսաստանը տանկերի 30 հազարանոց բանակ ունի:
Զելենսկին գործնականում ոչ մի տանկ չուներ։ Հետո սկսեցինք տեխնիկա լցնել, լցնել, լցնել, լցնել, լցնել: Նրանք համարձակություն ունեցան օգտագործելու տեխնիկան։ Բայց, ի վերջո, այս պատերազմը պետք է հանգուցալուծվի»,- ասել է Թրամփը։

Նա նաև հաստատել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ծրագրերը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու համար։