Apple-ը ստեղծել է մարդու անհատական նույնականացման նոր համակարգ

Apple-ը ստեղծել է մարդու անհատական նույնականացման նոր համակարգ

Apple-ը ստեղծել է մարդու անհատական նույնականացման նոր կենսաչափական համակարգ դեմքի միջոցով, որի համար ստացել է պատենտ։ Մասնավորապես, Face ID-ի նոր սերնդի սկաներները օգտագործում են դեմքի ջերմային քարտեզը։ Այս մասին հայտնում է Gizmochina.com-ը։

Ներկայիս տեխնոլոգիայի հիմնական թերություններից մեկն հանդիսանում է այն, որ հավելյալ աքսեսուարները մարդու դեմքին, օրինակ դիմակը, կարող են բարդություններ ստեղծել անհատական նույնականացման համար, իսկ նոր մեթոդը այդ խնդիրը վերացնում է, քանի որ նոր հաղորդիչները օգտագործելու են մարդու այսպես ասած՝ «ունիկալ /չկրկնվող/ ջերմային ստորագրությունը», ինչը թույլ կտա սմարթֆոնների տերերին իրենց գաջեթները ապաարգելափակել ցանկացած պահի, առանց հանելու դիմակը։ Նոր տեխնոլոգիան արդեն կիրառության մեջ կլինի աշնանը։