Ներքին Հանդում նոր գերեզմանատեղի են սարքել

Ներքին Հանդում նոր գերեզմանատեղի են սարքել

Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում նոր գերեզմանոց է հիմնվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Նա նշեց, որ դեռեւս մեկ հոգի է հուղարկավորվել նոր գերեզմանոցում, մինչ այդ մի քանիսի դին հողին են հանձնել Կապանում․ «Նոր գերեզմանատեղը վարչական տարածքում է, անվտանգ տեղում»։

Նշենք, որ 2 տարի առաջ ադրբեջանական ուժերն առաջ էին եկել, ինչի պատճառով բնակիչները չէին կարողանում այցելել հանգուցյալների շիրիմներին։

Վարչական ղեկավարն անդրադարձավ նաեւ գյուղում տիրող իրավիճակին՝ նշելով, որ ընդհանուր առմամբ հանգիստ վիճակ է, սակայն մեկ-մեկ հակառակորդի կողմից կրակոցներ հնչում են։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր։