Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մինչեւ 8 հազար կալանավոր ազատ կարձակվի Կալիֆորնիայում

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մինչեւ 8 հազար կալանավոր ազատ կարձակվի Կալիֆորնիայում

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Կալիֆոռնիա նահանգի ուղղիչ և վերականգնողական հիմնարկների բաժանմունքը (CDCR) նախատեսում է մինչև օգոստոսի վերջ  8 հազար կալանավորի ազատ արձակել։

Հաղորդվում է, որ ազատ կարող են արձակվել միայն այն կալանավորները, որոնց պատիժը կրելու ժամկետի սպառմանը մնացել է մեկ տարի կամ դրանից քիչ ժամանակ, և որոնց կողմից բռնի գործողությունների մեծ ռիսկ չկա։