ԱՄՆ-ն մտադիր է խոստացնել ռուսական պարտատոմսերի հետ կապված սանկցիաները․ Bloomberg

ԱՄՆ-ն մտադիր է խոստացնել ռուսական պարտատոմսերի հետ կապված սանկցիաները․ Bloomberg

ԱՄՆ-ն հնարավոր է խստացնի սանկցիաները, որոնք կիրառվել են ռուսական պարտատոմսերի առնչությամբ։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Ներկայումս Սպիտակ տունն ուսումնասիրում է ապրիլի 15-ին սահմանված սանկցիաները։

Պարբերականի աղբյուրները տեղեկացրել են, որ Բայդենի վարչակազմում մտադիր են խստացնել հակառուսական սանկցիաները, եթե Ռուսաստանը չդադարեցնի հաքերային հարձակումները եւ ամերիկյան ներքաղաքական պրոցեսների հանդեպ միջամտությունը։