«Հրապարակ»․Ոստիկանապետի մասնակցությամբ նիստն անցել է ռեպլիկների ներքո

«Հրապարակ»․Ոստիկանապետի մասնակցությամբ նիստն անցել է ռեպլիկների ներքո

Երեկ «Սասնա ծռերի» տասն անդամի գործով դատական նիստը շատ բուռն է անցել՝ ռեպլիկներ, վիրավորական արտահայտություններ, աղմուկ։ Որպես տուժող՝ դատարանում ցուցմունք էր տալիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ում «ծռերը» 2016-ի դեպքերի ժամանակ պատանդ էին պահել ՊՊԾ գնդում։

Դատարանում ցուցմունք տալու ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանապետի եւ ամբաստանյալների միջեւ․ Օսիպյանն ասել է. «Բա՞ն ունեք ինձ ասելու, որեւէ մեկը չփորձի ստեղ ինչ-որ բան ասել...»: Դահլիճում գտնվող Գեւորգ Սաֆարյանն արձագանքել է. «Արա, դու չպիտի ասես՝ ինչ ասեն, լակոտ»: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված է եղել զգուշացնել, իսկ վերջում արդեն որոշում կայացնել դռնփակ ռեժիմով դատաքննությունը շարունակելու մասին։ Այսուհետ, կողմերից բացի, միայն լրագրողները կմասնակցեն նիստին։