Ռազմիկ Դավոյան. Տեսիլքներ

Ռազմիկ Դավոյան. Տեսիլքներ

Հողմերից ու տեսիլքներից երազներ քաղող պոետ է Ռազմիկ Դավոյանը,ում պոեզիան հավերաժկան ընթացքի մեջ է այս հոգնապտույտ հողագնդի նախանշված ժամանակի հետ: Չի՛ խամրում, չի՛ հնանում,չի՛ արժեզրկվում, չի՛ ավարտվում:

Տառապանքից՝ Lույս,ահա՛ Դավոյան պոետի հիմնական հենասյունը,որովհետև՝

Նախապես դուք իմ աչքերը չէիք, ուրիշինն էիք....

Դուք իմ աչքերը դառնալու համար տառապել եք շատ,

Եվ իմ աչքերը մնալու համար՝ տառապեք էլի...

 

ՏԵՍԻԼՔՆԵՐ

Արորով ինձ հողից հանեցին,

Ի՞նձ հողում ինչո՞վ են թաղելու...

Հոգնել է իմ կյանքի նժույգ-ձին՝

Չի՛ թռչում,չի՛ գնում,չի՛ թռչում՝

Հողմերից երազներ քաղելու:

Չի՛ տենչում ոչ ոքից,ոչ մի բան

Եվ,ափսո՜ս ,ոչ մեկի չի կանչում,-

Կյանքը լուռ մեռնում է հավիտյան,

Եվ նրա շիրիմին ոսկեցոլ,

Ոսկեցոլ տեսիլքն է կանաչում:

 

Նորայր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից