Սիսիան ոստիկաններ են տարել

Սիսիան ոստիկաններ են տարել

Այսօր ՏԻՄ ընտրություններ են երկու խոշորացված համայնքներում` Սիսիանում և Անիում: Երկուսն էլ կրկնական ընտրություններ են` նախորդ ընտրություններում չհաջողվեց իշխանություն ձևավորել և իշխող ուժը, չնայած գործադրված ճնշումներին, չկարողացավ զավթել այս երկու համայնքներում համայնքապետի պաշտոնը: Հիմա, ըստ էության ՔՊ-ն ռևանշի է գնում: Նախընտրական շրջանում ուղղակի կենաց մահու պայքար են մղել, որ լուրջ մրցակից չմնա և մասամբ հասան իրենց նպատակին: Այսօր քվեարկության օրն է և շուտով պարզ կդառնա, թե որքանով են այդ համայնքներում դեմ իշխող ուժի վերարտադրությանը:

Մենք տեղեկություն ստացանք, որ երեք մեծ ավտոբուս ու մեկ սպրինտեր` ոստիկաններով լցված առավոտյան 07.30-ի սահմաններում մտել են Սիսիան: Նրանց ուղեկցել են 3 այլ մեքենաներ` քաղաքացիական հագուստով մարդկանց: Ակնհայտ է, որ գործող իշխանությունն ամեն գնով որոշել է վերցնել իշխանությունը և անգամ ուժային մեթոդներից չի խուսափում: Սիսիանից մեզ հետ կապված քաղաքացին ասում էր` մի քանի հարյուր կիլոմետրի վրա թուրքը Արցախի ճանապարհն է փակել, էս ոստիկաններին թող ուղարկեն ճանապարհը բացելու, այլ ոչ թե Սիսիանի խաղաղ բնակչության դեմ: