Սիրիական Թադմորը պատրաստվում է ընդունել տուրիստների

Սիրիական Թադմորը պատրաստվում է ընդունել տուրիստների

Սիրիայի հարավում գտնվող Թադմոր քէաղաքը որը նախքան պատերազմը երկրի տուրիստական խոշոր կենտրոններից էր, պատրաստվում է ընդունել առաջին տուրիստներին։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։ Այն բանից հետո, երբ քաղաքն ազատագրվել է գրոհայիններից, տեղի բնակիչները աստիճանաբար սկսել են վերադառնալ։ Այժմ այնտեղ սկսել են աշխատել հացի փուռ, սրճարան, խանութ, ինչպես նաեւ տեղի իշխանությունները պատրաստվում են բացել առաջին հյուրանոցը։ Առաջին տուրիստները ամենայն հավանականությամբ, կլինեն տեղի բնակիչների հարազատները։ Նշենք, որ մոտակայքում գտնվող Պալմիրան շարունակում է մնալ ամենից սիրված վայրերից մեկը ճամփորդողների համար, իսկ գիշերակացի հարցը լուծել կարելի է միայն Թադմորում։