Ոստիկանները քաղաքացուն ծեծել են․ ժամանել է շտապ օգնություն

Ոստիկանները քաղաքացուն ծեծել են․ ժամանել է շտապ օգնություն

Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վարորդին բռնի կերպով՝ քարշ տալով, ծեծելով ոստիկանները բերման են ենթարկել։ Պատճառն էլ սխալ կանգնելն է եղել ավտոճանապարհին։

Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ անձը բերման ենթարկվել է, սակայն հրաժարվեցին այլ մանրամասներ հայտնելուց։

Ավելի ուշ տեղեկացանք, որ արդեն բաժնում վարորդի համար շտապ օգնություն են կանչել։