Բլինկենը հրաժարվել է լուսանկարվել Լավրովի հետ. CNN

Բլինկենը հրաժարվել է լուսանկարվել Լավրովի հետ. CNN

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր չէ մասնակցել Ինդոնեզիայում G20-ի շրջանակում մյուս մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ պաշտոնական խմբակային լուսանկարմանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայության պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Շաբաթներ շարունակ Միացյալ Նահանգները և G7-ի նրա դաշնակիցները, որոնք նաև G20-ի անդամներ են, քննարկում են, թե ինչպես արձագանքել Լավրովի ներկայությանը Բալիում աշխարհի խոշորագույն 20 տնտեսությունների նախարարների հանդիպումներին»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան և եվրոպական աղբյուրները։

Աղբյուրների համաձայն՝ քննարկվել է մի քանի տարբերակ, այդ թվում՝ հանդիպումների բոյկոտ, սակայն Վաշինգտոնն ի վերջո որոշել է, որ Բլինկենը չի մասնակցի խմբակային ֆոտոսեսիաներին։ Նա կմասնակցի աշխատանքային միջոցառումներին, քանի որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է «մարտահրավեր նետել Ռուսաստանին, այլ ոչ թե նրան ամբիոն տալ»։ Նաև ԱՄՆ-ն չի ցանկանում վատ դրության մեջ դնել Ինդոնեզիային, որը հյուրընկալում է այս հանդիպումը։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին ասել է, որ G20-ի առաջիկա հանդիպման ժամանակ չպետք է ակնկալել երկկողմ բանակցություններ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։