Բողոքի ցույցեր Մոսկվայում, կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

Բողոքի ցույցեր Մոսկվայում, կան հարյուրավոր բերման ենթարկվածներ

Ի պաշտպանություն լրագրող Իվան Գոլունովի, ում հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց երեկ, տեղի է ունեցել իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա։ Ցույցին մասնակցում է 1200 ցուցարար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։Ոստիկանները բերման են ենթարկել 200 ցուցարարի։ Ձերբակալվածների կամ բերման ենթարկվածների մեջ կան լրագրողներ «Коммерсантъ-FM», «Ведомости», «Эхо Москвы», «Медуза», «МБХ-Медиа», «Новая газета» լրատվամիջոցներից։ Ձերբակալվածների մեջ է նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին։ Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում տոնում են Ռուսաստանի օրը։