Որքանով է պատվաստումը նպաստում COVID-19-ի դեմ իմունիտետի ձեւավորմանը

Որքանով է պատվաստումը նպաստում COVID-19-ի դեմ իմունիտետի ձեւավորմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ բազում ամիսներ հարկ կլինի, մինչեւ որ զանգվածային պատվաստումները բերեն կորոնավիրուսային հիվանդության դեմ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորմանը։ Միաժամանակ, սակայն, հայտնի չէ, թե արդյոք այն կօգնի վարակի տարածման կանխմանը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։

«Պատվաստանյութերն օգնում են, իհարկե, սակայն ոչ միանգամից։ Կպահանջվեն ամիսներ, մինչեւ որ հասնենք այն մակարդակին, որը կձեւավորի զանգվածային իմունիտետ։ Մենք գիտենք, որ պատվաստանյութը կասեցնում է հիվանդությունը, սակայն չգիտենք, թե արդյոք այն կկասեցնի վարակի տարածումը»,- ասել է Հարիսը։