Արցախյան հանրությունը պետք է իմանա` ովքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, որ «40+10 հազար» աջակցության ծրագիրը կշարունակվի մինչև ապրիլ, այնուհետև կգործի միայն հատուկ խմբերի համար, այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ըստ նրա` ուշագրավ է, որ այդ հայտարարության մեջ հատուկ շեշտվում է՝ այս որոշումը կայացվել է արցախցիների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումների և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումների արդյունքում։
«Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը, միգուցե սա ուղղակի մի հերթապահ արտահայտություն է, որ օգտագործում են այս անիմաստ որոշումը լեգիտիմացնելու համար։
Իսկ եթե, այնուամենայնիվ, արցախյան որևէ շրջանակի հետ իրապես հանդիպում եղել է և այս որոշման համար հիմք է հանդիսացել նրանց առաջարկ-դիտարկումները, ապա արցախյան հանրությունը պետք է իմանա, թե ո՞վքեր են այդ մարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում արցախցիների անունից խոսել և նրանց շահերին հակասող առաջարկ-դիտարկումներ ներկայացնել։
Հ․Գ․ Տեղեկացված եմ, որ Արցախի ԱԺ-ի և կառավարության ներկայացուցիչների հետ նման քննարկումներ չեն եղել»,- Facebook-ում գրել է Ստեփանյանը:
Կարծիքներ