Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 601-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 601-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է վերջին 24 ժամվա ընթացքում 601-ով, հասնելով 4149-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով հրապարակված պաշտոնական վիճակագրությունը։ Ապաքինվել է մեկ օրում 46 մարդ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը կազմում է 281 մարդ։

Մեկ օրում մահացել է 4 մարդ։ Մահացության ընդհանուր դեպքերը 34-ն են։ Ամենաշատ վարակակիրները գտնվում են Մոսկվայում (448 մարդ), Մոսկվայի մարզում (34 մարդ)։