Արդյո՞ք Վանոն ուներ իրավունք արդար դատաքննության. Լևոն Բաղդասարյան

Արդյո՞ք Վանոն ուներ իրավունք արդար դատաքննության. Լևոն Բաղդասարյան

Հայի տիպը. շուստրի, թշվառ, մի խոսքով՝ անբախտ: Ավելի ճիշտ՝ բարոյական հաղթանակների մեռած։ Սրանք Վանոյի խոսքերն են: Մեկի համար այս խոսքերը կարող են լինել հանրահայտ փաստեր, մյուսի համար՝ դառը ճշմարտություն, էն մյուսի համար՝ տիեզերական ուղեցույց... Այժմ դա կարևոր չէ ավելի, քան այն, որ կար մարդը, այսօր չկա, մահացել է ու, կարծես, աշխարհից գնաց խռոված։ Արդյո՞ք Վանոն ուներ իրավունք արդար դատաքննության: Իրավամբ, ուներ: Արդյո՞ք հասարակությունն իրավունք ուներ արդար դատաքննության միջոցով իմանալու Վանոյին վերագրված բազում մեղադրանքներն իրականություն են, թե ոչ: Իրավամբ ուներ: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ չեղավ: Պատճառը ... պատճառը մարդուն հերոսացնող, հետո ազգի տականք սարքող, հարյուր տարի անց սրբացնող մարդն է, հայ մարդը, ով կարոտ է փողոցի արդարադատության, ով ձգտում է ընտրովի արդարադատության:

Արձանագրում եմ. Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն էր, որ կարգ ու կանոն հաստատեց՝ մաքրելով հանցագործ, նաև ասվալտի սուտի ֆիդայիններին: Այդ ծանր տարիներին ՆԳ նախարարը Վանոն էր։ Տարածաշրջանի ամենախայտառակ, ստորացուցիչ ընտրությունները, տարօրինակ մահափորձերն այդ տարիներին եղել են Հայաստանում և, իրավամբ, Վանոն վերջին մարդը չէր Հայաստանում, բայց զրկել մարդուն պաշտպանվելու իրավունքից, իսկ հասարակությանն էլ՝ իրականությունն իմանալու իրավունքից և արբիտրի դերակատարությունը տալ շարքային քաղաքացուն, իրավամբ, ունենալու ենք շուստրի ու թշվառ քաղաքացու կերպար: Ձեռքդ ետ դար ցավի վրայից, մա՜րդ, հրաժարվիր փողոցի արդարադատությունից, եղիր պահանջատեր՝ արմատախիլ անելու ընտրովի արդարադատությունը:

Լևոն Բաղդասարյան փաստաբան