Ձեռքներս պարզած կշարժվենք դեպի Հադրութ, ու թող սպանեն մեզ. հադրութցիները ակցիա են անում

Ձեռքներս պարզած կշարժվենք դեպի Հադրութ, ու թող սպանեն մեզ. հադրութցիները ակցիա են անում

Եթե մեզ չօգնեն, որպեսզի մենք վերադառնանք մեր նախկին բնակավայրեր, ապա մենք ձեռքներս պարզած կշարժվենք դեպի Հադրութ, դեպի Շուշի։ Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ ընթացող հադրութցիների ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։

«Այո, կշարժվենք դեպի Հադրութ ու Շուշի։ Ու թող սպանեն մեզ, մեզ համար միևնույնն է մեզ կսպանեն ռուս, հայ, թե ադրբեջանցի զինվորականները։ Մամուլին էլ կոչ կանեմ, որ ներկա գտնվեն։ Ավելի լավ է արժանապատիվ մեռնել, քան թե քաշել անարժան կյանք»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ արդեն մի քանի ժամ է հադրութցիները դուրս են եկել փողոց, նախ ՌԴ դեսպանատան մոտ ակցիա են անում, պահանջում իրենց վերադարձնել հայրենի Հադրութ, ապա այստեղից շարժվելու են նաեւ ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատներ։