ԱՄՆ-ն ուզում է մասշտաբային երկկողմ առեւտուր իրականացնել Ռուսաստանի հետ․ Թրամփ

Միացյալ Նահանգները հետաքրքրված են Ռուսաստանի հետ երկկողմ մասշտաբային առեւտուր իրականացնելու, այդ թվում նաեւ՝ հազվագյուտ մետաղներ ձեռք բերելու մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News-ի հետ զրույցում։ «Ռուսաստանի հետ մենք չունենք մասշտաբային առեւտուր։ Նրանք դա ուզում են։ Մենք եւս։ Նրանք մեզ համար արժեքավոր շատ ապրանքներ ունեն՝ ներառյալ հազվագյուտ մետաղների խոշոր հանքեր»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ ռուսներին է պատկանում հազվագյուտ մետաղների ամենամեծ հանքերն աշխարհում եւ ամերիկյան կողմն ուզում է այդ մետաղներից ունենալ ու օգտվել այդ հարստությունից, ինչպես որ այլոք էլ կարող են օգտվել։
Նա նաեւ հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես որ հայտարարված էր Սպիտակ տան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իր միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո հրապարակված հայտարարության մեջ։
Կարծիքներ