Էտ պացուր պաշտոնը ծյուրմի նման մի պենա

Էտ պացուր  պաշտոնը ծյուրմի նման մի պենա

Տարիներ առաջ, երբ Արցախյան պատերազմին նվիրված գրքի համար փաստեր էի հավաքում,  Արցախում հանդիպեցի նաև Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հետ։ Հարցրի՝ տղուդ տեսնու՞մ ես, պատասխանեց՝ հա, տելիվիզրավ շատ եմ տեսնում։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանը նախագահ էր։

Ասելս այն է, որ Սերժ Սարգսյանի ծնողները վաղուց են սովորել իրենց տղային հազարից մեկ տեսնել, առիթից առիթ․ նրանք գյուղում էին ապրում, իրենց տղան՝ քաղաքում։ Երբ հարցրի՝ բա չե՞ք կարոտում, ասաց՝ հենա մին- մին տեսնում եմ, բոլա։ Էտ պացուր (բարձր) պաշտոնը ծյուրմի նման մի պենա։ Կարճ կտրեց, հասկացա, որ նրա համար ցավոտ թեմա է։

Այսօր կարդում եմ, Միքայել Մինասյանի հոդվածը, որտեղ պարզ հաշվարկ է անում, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն․․․ Չեմ խորանում պատճառահետևանքային հանգույցի  մեջ, ասելիքս այլ է։ Սերժ Սարգսյանի ընտանիքը վաղուց է պատրաստ՝ փորձություններ հաղթահարելու։ Հայրը հիմա չկա,  բայց ասացի, թե նա ինչ էր մտածում։ Մայրը՝ տիկին Նորան, Ստեփանակերտում է, որտեղ թաղված է իր ամուսինը։ Մի անգամ մեր կայքին տրված հարցազրույցում, երբ  հարազատներից մեկին ձերբակալել էին, ասաց՝ «Մտածեք վեչ. ծյուրման տղու համարա, չիմանաք` մըռնիլու չեմ, պտի տեսնամ` էս ամենի վերջը հինչա ինում»:  

 

ՀԳ  Այսօր ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի մոր՝ տիկին Նորա Սարգսյանի և դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ծննդյան օրն է: