Ու՞ր են․․․

 Ու՞ր են․․․

Մի ժամանակ մենք էլ Գորիս - Ստեփանակերտ ճանապարհը փակող քաղակտիվիստների նման գոյացություններ ունեինք, որոնք այսօրվա ադրբեջանական ակտիվիստներից ոչնչով չէին տարբերվում։ Լավ աղմկում, ճղճղում էին, դոշներին ինչ որ լոզունգներ կապած «լոքլոք էին անում» , դռնից հանում՝ պատուհանից էին մտնում, պատուհանից հանում՝ դուռն էին կոտրում։ Մեկն էլ կար՝ «գյոլում տռող գորտի պես» հայտնվում էր իրարանցումի մեջ, ոտքերը մեկնում, լեշով մեկ փռվում՝ տղա եք դրան տեղից շարժեք։

Այդ ժամանակ՝ միամիտս, մտածում էի, որ էս «աստծո գառները,»ամբողջ օրը մեր փոխարեն բողոքում են, սրանց ո՞վ է հաց տալիս, որ ուտեն։ Էն «գյոլում տռողի» համար էլ ցավում էի՝ գոնե մի բան տան, ուտի։ Հիմա էդ Ադրբեջանի ակտիվիստներին որ տեսնում եմ, ինձ թվում է, թե դրանք մեր ակտիվիստներն են՝ ադրբեջանական փաթեթավորմամբ։ Մեր ակտիվիստները չեն երևում, նրանք պաշտոններ են ստացել՝ ճղճղալու, ղժժալու, թատրոն տալու համար։

Կան նաև այնպիսինները, որ պաշտոն չեն ստացել, բայց «յուղ ու մեղրի մեջ լող են տալիս»։ Ինչ- ինչ աղբյուրներից միլիոններ են ստացել ու շարունակում են ստանալ՝ տեղն ընկած տեղը թմբուկով, գդալ պատառաքաղով պաշտոնյա ակտիվիստներին միանալու համար»։ Հիմա մեր պաշտոնյա ակտիվիստները ադրբեջանական ակտիվիստների բեմադրած թատրոնը ժամանակին Հայաստանում բեմադրել են ու լավ էլ հանդիսատես են հավաքել։

Կամ նրանք են ադրբեջանական փաթեթավորմամբ Բերձորում աշխատում, կամ էլ փորձի փոխանակման կարգով Գորիս – Ստեփանակերտ ճանապարհին շարժական թատրոն են տեղադրել՝ եղբայրական Ադրբեջանին օգնելու համար։ Գդալ- պատառաքաղ առեք, գնացեք ձեր ղժժոցով նրանց լռեցրեք։ Ադրբեջանը ի՞նչ եղավ, որ կարողանա ձեր փորձին ու մասնագիտական կարողություններին դիմակայի։

Խոսքս միայն նկարում պատկերվածի մասին չէ, այսօր այդ անձը մի ողջ իշխանության ընդհանրացում է։ Աղմկեց, ստացավ, կորավ։