Էս ի՜նչ եք անում, անաստվածներ․․․

Էս ի՜նչ եք անում, անաստվածներ․․․

Երեկ քաղաքապետին էի լսում՝ լույսերի վրա ահռելի գումար ծախսելու վերաբերյալ ու պահ կար, որ ուզում էի հավատալ նրան։ Ասում էր, բառացի չեմ մեջբերում,  իսկ դուք չե՞ք հաշվարկել այն գումարը, որ դրսից կարող ենք միջազգային այցելությունների միջոցով բերել։ Այսօր այս վանդալիզմն եմ տեսնում ու նույն քաղաքապետին, չնայած նրան վերևից աշխատեցնող պտուտակ եմ համարում, ուզում եմ հարցնել՝ այդ ի՞նչ փողեր եք բերելու, որ մեր պատմական վերքը նորոգեք, որ այս եղեռնագործությունը կանխեք։ Կամ ձեր բերած փողերը գոնե կբավականացնե՞ն ձեր խմբի ընչաքաղցությունը։ Ակամայից հիշում եմ այն քաղակտիվիստներին, որոնց Նիկոլը բացահայտեց, որ իրենն են եղել։

 Մեկը կար է՜, ոտքերը մեկնում, գետնին էր պառկում, ու մենք չէին ք հասկանում, որ գետնին պառկելու համար նա ահռելի գումարներ է ստանում։ Կամ էն կոպեկների համար ընդվզող ակտիվիստները, մի ծառի, ավտոբուսի մի քանի կոպեկի համար կյանք տվողները ու՞ր են, ինչու՞ են լռում, երբ Արցախում մի ողջ պատմություն հանձնվեց թշնամուն։ Իզուր չեն մարդիկ այս իշխանությաննն անվանում, քանդող, ավերող, ոչնչացնող, ոչինչ չստեղծող, որոնց գալու օրվանից առ այսօր պղծվում են մեր հուշարձանները, Եռաբլուրն անգամ անմասն չմնաց։ Սա պատահականությու՞ն է, անգամ ճանապարհին դրված խաչերի հետևից են ընկել։ Հիմա Հրապարակին են անցել։ Այ այդ ճաքի նման հայ մարդու սիրտը արյունոտեցիք։ Կոտորածներով, վայրագություններով հայի համբերատար, արհավիրքներին դիմակայող ու սիրող սիրտը ոչնչացրիք։ Հիմա ձեր առաջ կանգնած է քարի նման անտարբեր հայը։ Ու դու հրճվում եք, որ հային քարացրիք, անտարբեր դարձրիք, ու նա դուրս չի գալիս փողոց, ասելու՝ էս ի՜նչ եք անում անաստվածներ։