​​​​​​Ռեֆորմիստներով գնում ենք երրորդ նախագահին սատարելու

​​​​​​Ռեֆորմիստներով գնում ենք երրորդ  նախագահին սատարելու

Փետրվարի 25-ին, ժամը՝ 14:00-ին Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Արցախի հերոս, ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի դատավարությունը: Այս մասին տեղեկացնում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը եւ հավելում.

«Ես սատարում եմ Արցախ ազատագրող, Արցախի հերոս Սերժ Ազատի Սարգսյանին: Բոլոր ռեֆորմիստներին, համախոհներին եւ իմ ընկերներին կոչ եմ անում միասին աջակցել Նախագահին այս կարեւոր օրը»: