Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Հիլարի Քլինթոնին սպասարկող ինքնաթիռում

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Հիլարի Քլինթոնին սպասարկող ինքնաթիռում

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին սպասարկող ինքնաթիռում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով ինքնաթիռը օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց վերադարձել է Նյու-Յորքի օդանավակայան։ Այս մասին հայտնում է CNN-ը․ նշելով, որ խոսքը ինչ որ անսարքության մասին է, որի հետեւանքով ինքնաթիռում ծուխ է լցվել։ Հայտնի է, որ ինքնաթիռը մեկնում էր Վաշինգտոն։