Պարզվել է՝ «ջրի գնով» գնված ծաղկամանը պատկանել է չինական կայսրերից մեկին

Պարզվել է՝ «ջրի գնով» գնված ծաղկամանը պատկանել է չինական կայսրերից մեկին

Բրիտանացին հնոտիների շուկայում «ջրի գնով»՝ մեկ ֆունտ ստեռլինգով գնել է մի ծաղկաման, որը հետո վաճառել է 380 հազար ֆունտ ստեռլինգով։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Նա չի իմացել գնելիս, որ ծաղկամանը պատկանել է չինական կայսրերից մեկին ու միայն այն ժամանակ է տեղեկացել այդ մասին, երբ այն հանել է վաճառքի eBay-ում։ Այդտեղ էլ, երբ հնարավոր գնորդները նրա առաջարկած գնից շատ ավելին են առաջարկել, նա որոշել է ցույց տալ այն մասնագետներին։ Sworders Fine Art Auctioneers-ի արվեստի գործերով զբաղվող մասնագետները հետազոտելով ծաղկամանը, հայտարարել են, որ այն հնարավոր է, որ պատրաստվել է չինական Ցյանլունա կայսեր համար, ով գահակալել է 1735-96 թթ։ Աճուրդային տանն առաջարկել են 80 հազար նախնական արժեքով այն դնել վաճառքի, եւ արդյունքում վաճառվել է մոտ 5 անգամ ավելի թանկ գնով։