Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Ինչպես սիրաշահել ԱՄՆ-ին. փակ քննարկում պաշտպանության եւ արտգործնախարարի միջեւ

«Հրապարակ». Ինչպես սիրաշահել ԱՄՆ-ին. փակ քննարկում պաշտպանության եւ արտգործնախարարի միջեւ

Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության եւ ԱԳ նախարարների եւ որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին եւ հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

Հավաքի նպատակն է եղել՝ հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից եւ սիրաշահել ԱՄՆ-ին։ Մեզ ասացին, որ լուծումը գտնվել է, բայց դա, իհարկե, Սիրիայից զորախումբը հետ կանչելը չէ, քանզի այս դեպքում էլ Ռուսաստանի հետ խնդիր կունենանք։ ԱԳՆ-ից հերքեցին հանդիպման փաստը, մինչդեռ մեզ հայտնի են անգամ քննարկման մանրամասներ, որոնք չենք հանրայնացնում՝ ելնելով պետական շահից։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image