Միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի

Միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ասում ա` «ժողովուրդը խաղաղություն ա ուզում»: 
Դասական դեմագոգիա: 
Ժողովուրդն, իհարկե, խաղաղություն է ուզում: 
Ոնց որ ասես, ժողովուրդն ուզում է լավ բաները լինեն, վատ բաները չլինեն: Կամ` ուզում է, որ լույս լինի, ոչ թե մութ լինի, տաք լինի, ոչ թե ցուրտ: 
Հարց այն է, թե ուր է խաղաղությունը: 
Մի հատ թուղթ է համաձայնեցրած, անունը ԽՊ: Ուռա: 
Բայց դիմացի կողմն ասում է, էդ թուղթը լավ է, որ համաձայնեցված է, բայց չեմ ստորագրի` մինչև պայմաններս չկատարես: 
Ու որ ասես, անսպասելի է էդ դիրքը, հաստատ չի: 
Ով գոնե նվազագույնը ծանոթ է ադրբեջանական քարոզչությանը, գիտի, որ տարվա 365 օրվանից 360 -ը նրանք ասում էին` չենք ստորագրի` մինչև Անկախության հռչակագրից չհրաժավեք ու ՄԽ չլուծարեք: 
Բայց սա էլ քիչ է: 
Ասում է, էդ երկու պայմանը, որ կատարես, թուղթը ստորագրենք, ես էլի պայմաններ ունեմ ու պահանջներ: 
Ու էդ պահանջների ցանկն էլ մի առանձին թուղթ կարան կազմեն: 
Ընդ որում` էլ ավելի ուժեղ պահանջներ են, քան եղածները: 
Ասում է` քո ուզած զենքը պետք է չառնես, ինձ մի հատ միջանցք պետք է տաս, երկրիդ անունը ես ասելու եմ` Արևմտյան ադրբեջան, ու էդ երկիր մենք պետք է վերադառնանք: Համ էլ ճիշտ կլինի, որ ինքդ քեզ ագրեսոր ճանաչես, ու փոխհատուցես գործածդ մեղքերդ: Պլյուս` ռեգիոնից դուրս երկների հետ հարաբերություններդ պետք է սահմանափակ լինեն: 
Ու թե մեկը սրանք էլ անլուրջ է ընկալում, թող հիշի, թե մինչև հիմա քանի էդպիսի բաներ անլուրջ ընդունում, ու ինչով ավարտվեց այդ վերաբերմունքը: 
Այսինքն` ստորագրում ես խաղաղության պայմանագիր, ու դրանից հետո, թեման ոչ թե ավարտվում է, այլ թեժանում է: 
Որովհետև էս պահանջները, որոնք ԽՊ-ից դուրս են, դրանք այնպիսի պահանջներ չեն, որ իրար ներկայացնում են միմյանց հետ խաղաղ ապրող պետություններ: Դրանք թշնամանքի շարունակության պահանջներ են: Երևի նույնիսկ ամոթ է դա հավելյալ շեշտել: 
Էդ պահանջներին պետք է ինչ որ վերաբերմունք ցույց տաք` ձեր բաղձալի թղթի ենթադրյալ ստորագրումից հետո: 
Կամ պետք է ասեք, դե խաղաղություն ենք ուզում, եկեք էդ պահանջների շուրջ էլ բանակցենք: Ու ի վերջո կատարեք, դե որովհետև խաղաղություն եք ուզում, ու այլընտրանքը պատերազմն է: 
Կամ պետք է ասեք, չէ, սա արդեն շատ է, չենք համաձայնվելու: Այսինքն` փաստացի կռվի ճամփով եք գնալու, որովհետև ձեր չէն պետք է ուժային ապահովություն ունենա: 
Էսքան պարզ բանը հասկանալու համար միթե բավարար չէ միջին ունակությունների ուղեղ ունենալ: Ինչն է սրա բարդ: 
Եթե պետք է ընդունեք այդ պահանջներն էլ, միանգամից ասեք, որ մարդիկ իմանան, թե խաղաղությունն ինչ գին ունի: Գուցե այդ ժամանակ, էլ չուզեն «խաղաղություն»: 
Իսկ, եթե պետք է մերժեք ու փաստացի կռիվ անեք, բա իմաստը որն է կռվից առաջ հերթով բոլոր հնարավոր դիրքերը զիջել ու հայկական ինքնությունը կազմաքանդել: 
Ես շատ կուզենամ, որ ցանկացած մարդ , որ համարում է, որ էս ամենում կա իրոք խաղաղություն ոչ թե համացանցով արձագանքի, այլ գա դիմացս կանգնի, նայի աչքերիս մեջ ու ասի, հա, Հրանտ, սա խաղաղության պրոցես է: Ես կսպասեմ: