Աշխարհին պանդեմիայից վատ աղետ է սպասվում. գիտնականներ

Աշխարհին պանդեմիայից վատ աղետ է սպասվում. գիտնականներ

Ամբողջ աշխարհի առողջապահության ոլորտի մասնագետները ստորագրել են խնդրագիր, որն ուղղված է շոտլանդական Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովի (COP26) մասնակից երկրների ղեկավարներին: Այս մասին հայտնում է  Phys.org-ը։

Խնդրագրում ասվում է, որ կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը մի քանի անգամ կգերազանցի կորոնավիրուսի համաճարակի հետևանքները:

Օդի աղտոտվածության պատճառով, որը հանածո վառելիքի այրման արդյունք է, ամեն տարի վաղաժամ մահանում է ավելի քան յոթ միլիոն մարդ: Բացի այդ, երկրի վրա բնական պայմանների վատթարացումն ազդում է սննդի, ջրի և օդի որակի վրա, իսկ տարերային աղետները կործանում են միլիոնավոր մարդկանց կյանքը:

Գիտնականների տվյալներով՝ երկրի ջերմաստիճանն արդեն այս հարյուրամյակում կբարձրանա 2,7-3,1 աստիճանով ՝ ըստ Ցելսիուսի: Ուստի շատ կարևոր է չգերազանցել կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրով սահմանված նորման, որը 1,5 աստիճան է։