Նշված հետևանքներին է հանգեցնելու այդ օրենքի ընդունումը

Նշված հետևանքներին է հանգեցնելու այդ օրենքի ընդունումը

Սիմոն Բաբայանի գրառումը

ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ
Իրավական պետությունում՝ 

տնտեսական շահը չի կարող ավելի գերակա լինել քան մարդու իրավունքների պաշտպանությունը,
իրավաբանական օգնություն հայցող քաղաքացու՝ մարդու համար իրավական օգնությունը չի կարող լինել ավելի թանկ քան առևտրային կազմակերպության համար,

անվճար իրավաբանական օգնությունը չի կարող հարկվել,
իրավապաշտպան գործունեությունը (հատկապես հարկման համակարգում) չի կարող հավասարեցնել սովորական ձեռնարկատիրական գործունեության հետ,

բանկերին, վճարահաշվարկային, վարկային կազմակերպություններին  խաղատների, տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչներին հարկային արտոնություն տրամադրելու պայմաններում (տես՝ Հարկային օրենսգիրք 64-րդ հոդված)  իրավապաշտպան գործունեությունը չի կարող անտեսվել:

Հ.Գ. Նշված հետևանքներին է հանգեցնելու «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը: