Եմենցի ապստամբները սպառնացել են հարվածել ԱՄԷ-ին

Եմենցի ապստամբները սպառնացել են հարվածել ԱՄԷ-ին

Եմենցի ապստամբ հուսիթները սպառնացել են հարվածել Արաբական Միացյալ Էմիրություններին։ Այս մասին գրում է Associated Press լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, ԱՄԷ-ում եմենցի ապստամբները տասնյակից ավելի թիրախներ ունեն եւ կարող են ցանկացած պահի հարվածել դրանց։ Նշենք, որ հուսիթները ստանձնել են Սաուդյան Արաբիայում նավթագործարանի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 14-ին։