ԱՄՆ-մ 20 միլիոն դոլար է հատկացրել Բելառուսում անկարգությունների կազմակերպման համար․ Սերգեյ Նարիշկին

ԱՄՆ-մ 20 միլիոն դոլար է հատկացրել Բելառուսում անկարգությունների կազմակերպման համար․ Սերգեյ Նարիշկին

Միացյալ Նահանգները 20 միլիոն դոլար է հատկացրել Բելառուսում հակակառավարական գործողությունների կազմակերպման եւ իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցման։ «Արեւմուտքում սկսել է բողոքի ցույցերը նախապատրաստել դեռեւս ընտրություններից շատ առաջ։ Միայն Միացյալ Նահանգները 2019 թվականից մինչեւ 2020-ի սկիզբը տարբեր ոչ-կառավարական կազմակերպությունների միջոցով 20 միլիոն դոլար է հատկացրել»,- ասել է Նարիշկինը։