Կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը
Այս տարի առաջին անգամ Երեւանում կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչեւ կեսգիշեր բաց կլինեն երեւանցիների ու հյուրերի համար։
«Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ ետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, ապա հավելել, որ առաջարկվող ծրագիրը ներկայում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության հետ, որի հաջող արդյունքի դեպքում նախատեսվում է այն դարձնել ամենամյա։
Կարծիքներ