«Վերնատուն» կենտրոնի արձագանքը՝ Google maps-ի՝ Ստեփանակերտի ադրբեջաներեն անվանափոխություններին

«Վերնատուն» կենտրոնի արձագանքը՝ Google maps-ի՝ Ստեփանակերտի ադրբեջաներեն անվանափոխություններին

Google maps հավելվածում Ստեփանակերտի քարտեզի ադրբեջաներեն անվանափոխությունների ու աղավաղումների վերաբերյալ մեր հրապարակմանն արձագանքել է Արցախում նորաստեղծ «Վերնատուն» երիտասարդական կենտրոնը և եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայտարարություն տարածել։

Հայտարարությամբ երիտասարդները մասնավորապես կոչով դիմել են Google ընկերությանը, ինչպես նաև պահանջել Արցախի Հանրապետության պատկան մարմիններին անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Հայտարարության հայերեն տարբերակը ստորև.

«Խստորեն դատապարտում  ենք Google ընկերության կողմից Արցախի տարածքների ադրբեջանական անվանափոխությունն ու տարածումը։ Հորդորում ենք միջազգային խոշոր որոնողական կայք հանդիսացող Google-ի աշխատակազմին, որևէ ինֆորմացիա և քարտեզ հանրայնացնելուց առաջ, ստուգել դրա ճշմարտացիությունը։ Եթե ադրբեջանական քարոզչամեքենան, օգտագործելով իր նավթադոլլարները, փորձում է աղավաղել Հայոց պատմությունը և անվանափոխել մեր տարածքները, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում՝ ի հակադրություն այդ ամենին։ Պահանջում ենք Արցախի Հանրապետության պատկան մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ այդ գործելաոճը փոխելու ուղղությամբ»։