ԲԴԽ-ն վարչապետի ասածների վերաբերյալ հայտարարություն կտարածի

ԲԴԽ-ն վարչապետի ասածների վերաբերյալ հայտարարություն կտարածի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում դատավորների վերաբերյալ բավականին կոշտ ու վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել։ Մասնավորապես, վարչապետը, ոխսելով դատավորների՝ նախկինում ունեցած վարքուբարքից, նշել էէ․ «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչև վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ»։

Hraparak.am-ը հետաքրքրվեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, այժմ՝ նաև ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի այս ասածներին։

Մակյանն ասաց, որ ԲԴԽ-ն շուտով սրա վերաբերյալ հայտարարություն կտարածի։

«Միանգամից կանխեմ հարցը՝ Բարձրագույն դատական խորհուրդը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, շուտով կհրապարակայնացվի, կտեսնեք»,-ասաց նա։

Հարցրինք նրան, թե անկախ այդ հայտարարությունից՝ անձամբ ինքը ի՞նչ կարող է ասել, Մակյանն ասաց․ «Ես պիտի կրկնեմ՝ ներկայացված դիրքորոշումը հավաքական է՝ և՛ որպես դատավոր, և՛ որպես ԲԴԽ անդամ․ կկարդաք, դա նաև իմ դիրքորոշումն է»։