Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը

Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը

«ՀայաՔվե»-ն հայտնում է․ «Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը։

Ծիծեռնավանքի տաճարը դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո, դարձել է Ադրբեջանի աղվանա-ուդիական համայնքի քարոզչական թիրախներից մեկը: Չնայած այս ամենին տաճարը պարբերաբար պղծվում է»։