Էրդողանի փեսան կընդունի՞ Պուտինի առաջարկը

Էրդողանի փեսան կընդունի՞ Պուտինի առաջարկը

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբի նիստում սենսացիոն հայտարարություն է արել. «Վլադիմիր Պուտինը հայտարարեց Baykar-ի հետ համագործակցելու Ռուսաստանի ցանկության մասին, որն արտադրում է Bayraktar TB2 անօդաչու մարտական ինքնաթիռներ»։ Էրդողանի խոսքով՝ Պուտինն առաջարկել է Ռուսաստանում Բայրաքթարների համատեղ արտադրություն կազմակերպել։ «Պուտինն ինձ ասաց, որ ցանկանում են աշխատել Բայքարի հետ»,- ասել է Էրդողանը։ Սրան հաջորդեց ադրբեջանական ու թուրքական մամուլի քամահրական հրապարակումները Պուտինի հասցեին: Նրանք սկսեցին հիշեցնել, որ Պուտինն ու ռուսական քարոզչամեքենան ոչ վաղ անցյալում թերագնահատում ու ոչ արդյունավետ էին համարում Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը, իսկ հիմա ուզում են դրանցից ունենալ: Haqqin.az-ը մասնավորապես գրում է.«Ռուսական քարոզչությունն անընդհատ փորձում է ապացուցել, որ բայրաքթարներն այնքան էլ արդյունավետ զենք չեն, դրանք հեշտ է խփվում, և ընդհանրապես այդ անօդաչուների դերը «ուռճացված է:….Բայց չնայած այս ամբողջ հակաքարոզչությանը, Պուտինը Էրդողանին փոխանցեց Ռուսաստանում Բայրաքթարներ արտադրելու իր ցանկությունը։ Այսինքն՝ ուկրաինական պատերազմի փորձից ելնելով, Մոսկվան հաստատել է, որ այդ անօդաչու սարքերն են բավականին լուրջ զենք…. Բայրաքթարներն առաջին անգամ հանդիպել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերին 2020 թվականի սկզբին Սիրիայի հյուսիսում, այնուհետև Լիբիայում….։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի պարտությունը «Բայրակտարների» կողմից հետագայում ապացուցվեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանական բանակի Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքերը ոչնչացրեցին հայկական բանակի հարյուրավոր միավոր զինտեխնիկա և բազմաթիվ զենիթային հրթիռներ։ համակարգեր։ Պուտինի այս առաջարկը կարելի է տարօրինակ համարել՝ հաշվի առնելով, թե որքան ժամանակ է Ռուսաստանը արշավում բայրաքթարների դեմ։»: Հայտնի չէ, թե Պուտինի առաջարկին ինչպես կպատասխանի Էրդողանի փեսան՝ «Բայքարի» գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, ավելի ճիշտ՝ հենց Էրդողանը: Չնայած ներկա իրավիճակում ՌԴ-Թուրքիա աշխարհաքաղաքական սիրախաղին, այս երկու երկրները ունեն շահերի բախման կետեր: Իսկ մինչ այս առաջարկը Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ իրենք Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր չեն վաճառի։ Baykar-ը աջակցում է Ուկրաինային և ներկայումս իր ամբողջ արտադրական հզորությունները կենտրոնացնում է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության վրա։ Իհարկե, սա լավ հնարավորություն է Թուրքիայի համար, հակամարտող եղբայրասպան երկու երկրներին զենք վաճառել ու հարստացնել իր երկրի բոյւջեն: Բայց արդյքո՞ք Էրդողանը կցանկանա, որ ռուսական բանակը հակամարտության որոշ կետերում իր բայրքաթարների դեմ պայքարի հենց ի՛ր բայրաքթարներով: Դեռեւս հայտնի չէ: Բայց փաստ է, որ ժամանակակից աշխարհը պարտադրում է պետություններին, հատկապես ՌԴ-ի նման գերտերությանը, որը մշտապես հակամարտությունների մեջ է տարբեր տարածաշրջաններում, ունենալ սեփական անօդաչուների արտադրությունը ու ռազմարդյունաբերության ոլորտում քայլել ժամանակին համահունչ: