Հայտնի են դարձել սպանված լրագրողի վերջին բառերը

Հայտնի են դարձել սպանված լրագրողի վերջին բառերը

Ամերիկյան CNN հեռուստատեսությունը հրապարակել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի վերջին բառերը, որոնք նա ասել է սպանությունից առաջ։ Ըստ այդմ, նա ասել է․ «Ես չեմ կարող շնչել»։ Հեռուստատեսության հետ զրույցի ընթացքում, իրազեկ աղբյուրը, որը լսել է նաեւ լրագրողի սպանության աուդիո ձայնագրությունը, հաստատել է, որ ձայնագրության մեջ կա նաեւ երաժշտություն, որը միացրել են, որպեսզի խլացնեն սպանության եւ մարմնի մասնատման ձայները։

Միաժամանակ նաեւ CNN-ը հաղորդում է, որ մարդասպանները պարբերաբար զանգահարել ու զեկուցել են ամենան հավանականությամբ ինչ որ վերադասի, թե տվյալ պահին ինչ են անում։

Հիշեցնենք, որ այս աղմկահարույց սպանության պատվերը տալու մեջ կասկածվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը։