Քոչարյանը չէր ներկայացել

Քոչարյանը չէր ներկայացել

«Սիլվայի գործով» ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երկշաբաթյա դադարից հետո  քիչ առաջ մեկնարկել է  հերթական նիստը։ Գործով, հիշեցնեք, անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։Գևորգյանը ներկայացել է դատարան, իսկ Քոչարյանը՝ ոչ։

Նախորդ նիստին, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը միայնակ էր եկել՝ առանց պաշտպանների, ինչի արդյունքում նիստը կրկին հետաձգվել էր։

Քոչարյանի պաշտպաններ Խուդոյանն ու Ալումյանը տեղեկացրել էին, որ չեն կարող ներկայանալ նիստին։ Հովհաննես Խուդոյանը նշել էր, որ առողջական խնդիրներ ունի, իսկ Ալումյանը նշել էր, որ այդ պահին մասնակցում է մեկ այլ նիստի։