Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից. պահանջ ունեն կանխատեսելի ու վստահելի կառավարման

Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից. պահանջ ունեն կանխատեսելի ու վստահելի կառավարման

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսոփայական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առում այն դժվար է դա հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում և ամենաթողություն և այդ առումով այն կարելի անվանել հեղափոխություն:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է. մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման:

Եթե արմատապես պարզենց իրավիճակը, ապա սա է այսօրվա պահանջը: