Նույնիսկ վարչապետի «մռութիկը» չի օգնի

Նույնիսկ վարչապետի «մռութիկը» չի օգնի

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում  դասադուլերն ու գործադուլերը չեն դադարում։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում  այս մասին խոսեց  «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Արմինե Դավթյանը։  

Հիշեցնենք, որ դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու աշակերտների ծնողները պահանջում են նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ 

Դիտարկմանը, թե միգուցե Չարենցավանի դպրոցի նման, մի օր վարչապետը գնա և աշակերտներին ասի «մռութներ ջան, գնացեք դասի» ու ամեն ինչ դրանով վերջանա, Դավթյանը պատասխանեց, որ դժվար թե այս դպրոցում նման բան լինի, քանի որ այստեղ իրավիճակն ավելի լուրջ է։

«Հրապարակի» հարցին, թե վիճակն այնքան լուրջ է, որ վարչապետի այցն ու «մռութիկը» նույնպե՞ս ոչինչ չեն փոխի, Դավթյանը հաստատեց։

Մանրամասն՝ տեսանյութում։