Բախումներ Ինդոնեզիայում, կա 6 զոհ եւ 200 վիրավոր
Ջակարտայում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Ըստ այդ երկրի ԿԸՀ հրապարակած տվյալների, գործող նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 55,5 տոկոսը, իսկ ընդդիմության թեկնածուի օգտին՝ 44,5 տոկոսը, որով վերընտրվել է գործող նախագահ Ջոկո Վիդոդոն։
Reuters-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաների ժամանակ եղել են բախումներ ոստիկանության ներկայացուցիչների հետ, որի հետեւանքով վեց մարդ է մահացել եւս 200 մարդ էլ տուժել է՝ տարբեր վնասվածքներ ստանալով։ Ցույցի դուրս եկածները ընդդիմության ներկայացուցիչներն են, որոնք չեն ընդունել ընտրության արդյունքները։
Կարծիքներ