Ամերիկյան զորքերի տեղակայումը Մերձավոր Արեւելքում պատմության ամենավատ որոշումներից էր․ Դոնալդ Թրամփ

Ամերիկյան զորքերի տեղակայումը Մերձավոր Արեւելքում պատմության ամենավատ որոշումներից էր․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զորքերի տեղակայումը Մերձավոր Արեւելքում պատմության ամենավատ որոշումներից մեկն է եղել։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Թրամփն իր գրառման մեջ ասել է, որ Միացյալ Նահանգներն, իրականում, երբեք էլ չպտեք է ռազմական ներկայություն ունենային Մերձավոր Արեւելքում, որտեղ արդեն հարյուրավոր տարիներ բախումներ են ընթանում տարբեր խմբերի միջեւ։ «Հիմար եւ անվերջանալի պատերազմներն ավարտվեցին մեզ համար»,- ասված է ԱՄՆ նախագահի գրառման մեջ։ Դոնալդ Թրամփը նաեւ նկատել է, որ Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգները ծախսել է 8 տրիլիոն դոլար՝ բացարձակապես անիմաստ կերպով։