Թրամփի և Պուտինի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա փետրվարի վերջին

ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում՝ նախապատրաստելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին։ Այս մասի գրում է Bloomberg-ը։
Հանդիպման մանրամասներն ու մասնակիցների ցանկը դեռևս ճշտվում են։
Բանակցությունները կղեկավարի Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուսաիդ ալ Այբանը, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ վերջին րոպեի փոփոխություններով ծրագրերը կարող են խափանվել:
Ակնկալվում է, որ ամերիկյան կողմից բանակցությունները կղեկավարեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Պուտինը բարձր խաղադրույքներով բանակցություններում երկար տարիների փորձ ունեցող ծանր քաշայինների թիմ է հավաքում: Նրանց թվում են՝ 50 տարվա դիվանագիտական փորձ ունեցող Կրեմլի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Յուրի Ուշակովը և հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ Սթենֆորդում և Հարվարդում կրթություն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիևը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունում՝ որպես ոչ պաշտոնական խողովակ։
Կարծիքներ