Փայփայեք Նիկոլ Փաշինյանին

Փայփայեք Նիկոլ Փաշինյանին

Համացանցում, շատ է խոսվում  իշխող քաղաքական մեծամասնությունից վարչապետի թեկնածու ընտրելու հարցը։ Երևի մոռացել եք, որ իշխող քաղաքական մեծամասնության մեջ իր վարկանիշի հաշվին ընտրված  պատգամավոր  գտնելը դժվար է։ Բոլորը ընտրվել են Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա վարկանիշի հաշվին։ Եթե մեկ- երկուսը կան, որոնք ինքնուրույն միավոր են եղել, չժխտենք, որ նրանք էլ օգտվել ու ջերմանում են «նույն ինկուբատորի լույսից»։ «Քաղաքական մեծամասնությամբ»  ինչ որ հարց լուծելու դեպքում  սրանից ավելի վատ վիճակի մեջ ենք հայտնվելու։

Զարմանալի է նաև, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ «ինքնուրույն խաղեր տալու իմիտացիա են ստեղծում»։ Հա, դե տեղները տաք է, լավ սնվում ու հավելյալ սնունդ են ստանում՝ պարգևավճարի տեսքով, բայց հենց «ինկուբատորի» լույսն ու ջերմությունն անջատես ու հույս ունենաս, որ նրանցից մեկը կարող է կենդանի մնալ, հեքիաթի ժանրից է։ Այնպես որ փայփայեք Նիկոլ Փաշինյանին, որ քաղաքական մեծամասնությունը գոյություն ունենա։ Ձեր գոյատևման համար  այլ ելք չկա։